15/07/2020 17:47
Իրանում կորոնավիրուսի պատճառով մահացել է առնվազն 140 բժիշկ և բուժաշխատող
Իրանում կորոնավիրուսի պատճառով մահացել է առնվազն 140 բժիշկ և բուժաշխատող, չորեքշաբթի հայտարարել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական խոսնակ Սիմա Սադաթ Լարին:
Այս պահին Իրանում, ինչպես հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին, սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակվել է 264.6 հազար մարդ, որից 13.4 հազարը՝ մահվան ելքով:
Առնվազն 227.6 հազար մարդ ապաքինվել է: