15/07/2020 12:00
Այսօրվա զինադադարը պարտադրված է հակառակարոդին. Քոչարյան
Ադրբեջանը միշտ էլ ցանկություն է ունեցել ստատուս քվոյի փոփոխության, այսինքն շփման գծի հատվածներում ինչ-որ փոփոխությունների: Ապրիլյան պատերազմն էլ միտված էր այդ խնդրի լուծմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այս անգամ Ադրբեջանի գործողություններն իրենց նպատակին չհասան, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր դիրքային և բանակի կառավարելիության հաջողությունները զարգացվեն», - ասաց նա:
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ այն գրեթե միշտ նույն ձևաչափով է՝ հանդարտության, զինադադարի պահպանման կոչերի տեսքով:
«Մենք էլ կարծում ենք, որ հարցը ռազմական լուծում չունի. այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Այսօրվա զինադադարը պարտադրված է հակառակարոդին: Իրենք հասկացան, որ Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսել հնարավոր չէ: Խաղաղությունը նաև պարտադրում են, այն մեկ կողմի ցանկությամբ չէ», - ասաց պատգամավորը: