15/07/2020 12:20
Ցույցեր՝ Բելառուսում. ձերբակալվել է 230 մարդ (Տեսանյութ)
Բելառուսի անվտանգության ուժերը ձերբակալել են ցույցերի ավելի քան 230 մասնակցի։ Այս մասին հայտնում է «Vesna» իրավապաշտպան կազմակերպությունը:
Ձերբակալությունների մեծ մասը՝ 188-ը, տեղի է ունեցել Մինսկում։
Չարտոնված ցույցերը սկսվել էին նախագահի երկու ընդդիմադիր թեկնածուներին ԿԸՀ-ում չգրանցելուց հետո:
Ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ բախումներ են տեղի ունեցել։ Ցուցարարների դեմ մահակներ են կիրառվել։
ԵՄ-ն քննադատել է Բելառուսի իշխանություններին՝ ընդդիմադիրներ թեկնածուներին չգրանցելու համար։ Պաշտոնական Բրյուսելը տեսակետ է հայտնել, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ապահովել բովանդակային և մրցակցային ընտրություններ։