15/07/2020 14:26
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 156 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 156 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 11 770 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6422 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 746 369 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 10 424 մարդ, ընդհանուր առմամբ՝ 523 249 պացիենտ: