15/07/2020 12:04
Ճապոնիայում ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի
Ճապոնիայում ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, հայտնում է NHK հեռուստաալիքը:
Մեկ մարդ ծանր վիճակում է, 13-ն անհետ կորած են համարվում:
Ջրհեղեղներն ու սողանքները, որոնց հետևանքով ոչնչացվել է ավելի քան 15 հազար տուն, մոլեգնում են երկու շաբաթ: Դրանք առաջացել են հորդառատ անձրևների հետևանքով, հիմնականում երկրի հարավ-արևմուտքում:
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ չարժե սպասել անձրևների ավարտին մինչև շաբաթվա վերջ, բայց նույնիսկ եղանակի հանգստության դեպքում հարկավոր է պահպանել զգոնությունլ. նույնիսկ թեթևակի տատանումները բավարար են սողանքներ առաջացնելու համար: