15/07/2020 10:14
Վարչապետը ՀՀ նախագահին միջնորդություն է ներկայացրել Տավուշում զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահին միջնորդություն է ներկայացրել՝ Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու համար։
«Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին արիության մեդալներով հետմահու պարգևատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը:
Խոնարհվում եմ Ձեր և Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ և Ձեր սխրանքին: Եվ կլինե՛նք:
Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը» , - ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը։