15/07/2020 18:25
Նյու Յորքում հայտնաբերվել է միլիոնատիրոջ մասնատված դի
Նյու Յորքի Մանհեթենում շինարարական պարկերի և բենզասղոցի հարևանությամբ հայտնաբերվել է միլիոնատիրոջ մասնատված դի, գրում է «Unilad»-ը:
Բնակարանը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, պատկանում է 33-ամյա Ֆահիմ Սալեհին, միլիոնատիրոջը, որին միջազգային ուղևորափոխադրումների ընկերություն է պատկանում:
Ըստ քննիչների՝ ոճրագործը պրոֆեսիոնալ մարդասպան էր: Հսկման տեսախցիկները ցույց են տվել, որ հանգուցյալի հետ նույն վերելակում եղել է ձեռնոցմերով, գլխարկով, ակնոց և դիմակով տղամարդ: Նրա կողքին ճամպրուկ էր դրված: