15/07/2020 13:24
Ջավախքում կորոնավիրուսի տարածման մակարդակը շատ ցածր է, խիստ սահմանափակումներ չկան. Թորոսյան
Ջավախքում կորոնավիրուսի տարածման մակարդակը շատ ցածր է: Այնտեղ հատուկենտ դեպքեր են արձանագրվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Վիճակը շատ կայուն և հանգիստ է: Խիստ սահմանափակումներ չկան, մարդիկ զբաղված են իրենց գործերով», - ասաց նա:
Անդրադառնալով արոտավայրերի պատճառով վրաստանաբնակ թուրքերի հետ վերջին շրջանում ծագած վեճերին՝ Շիրակ Թորոսյանը նկատեց՝ ջավախքցիները պետք է կարողանան լիարժեք տիրապետել իրենց պատկանող արոտավայրերին:
«ՏԻՄ-երը պետք է կարողանան այս հարցերը լուծել, որպեսզի հայերը կարողանան զարգացնել գյուղատնտեսությունը, աշխատանք ունենալ: Բարեբախտաբար, Սամցխե-Ջավախքի նահանգատպետը հայտարարել է, որ խնդիրը լուծման փուլում է: Հուսանք, որ ջավախքահայերը կկարողաննա իրենց հողերի վրա զարգացնել իրենց տնտեսությունը», - նշեց Թորոսյանը: