15/07/2020 18:51
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան մոտ 200 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2388 նոր դեպք, մահացել է 199 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2388 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 264 561 մարդ, ապաքինվել՝ 227 561-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 13 410-ի: