16/07/2020 14:35
Աշխարհում COVID-19-ով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 13,5 միլիոնը
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը գերազանցել է 13,5 միլիոնը, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:
Համալսարանի տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 13 504 553-ը, ապաքինվել է 7 522 796 մարդ, մահացել՝ 582 743-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19-ի բռնկումը հռչակել է պանդեմիա: