16/07/2020 17:14
Հակառակորդի ԱԹՍ հարվածից վիրավորում ստացած Չինարիի բնակչի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք. վիճակը գնահատվում է կայուն ծանր
Հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր:
Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով», - հայտնել է ԱՆ խոսնակը։