16/07/2020 11:19
Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը 650 է. 50 հոգի միացված է թոքերի օդափոխության սարքերին. նախարար
Ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կայուն և տատանվում է 650 թվի շուրջ, մոտ 50 հոգի միացված է թոքերի օդափոխության սարքերին, կառավարության նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:
Նա նշեց, որ բավականին տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ, ցավոք, լինում են մահվան դեպքեր:
«Ցավոք սրտի, դեռ բացարձակ թվով շատ դեպքեր են արձանագրվում: Համեմատական անցկացնելով երկու շաբաթվա թվերի հետ առողջապահական համակարգի լարվածության՝ մահճակալների ազատ լինելու մասով ունենք էական առաջընթաց: Թվի բացարձակ մեծ լինելը, բայց նաև կայուն լինելը արդյունք է հակահամաճարակային գործողությունների: Արդեն չորս օր տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի չունենք», - ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե արդեն 607 մարդ մահացել է կորոնավիրուսից, նա ցավակցություն հայտնեց բոլոր մահացածների ընտանիքներին: