16/07/2020 21:20
Ատոմակայանին հարվածելու մասին հայտարարություն անողները պիտի ենթարկվեն հոգեբանական թեստի․ Արծրուն Հովհաննիսյան
Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիք անողները պիտի ենթարկվեն հոգեբանական զննման, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Շատ ուրախ եմ, որ մեր մասնագետները, դիվանագետները հարցը համարժեք կերպով միջազգային կառույցների առջև բարձրացրել են։ Իմ կողմից կարող եմ միայն ավելացնել, որ նման հայտարարություն անողն ու իր վերադասը պիտի ենթարկվեն հոգեբանական թեստի», - ասաց նա։