16/07/2020 21:30
Այս պահին ունենք ՀՀ տարածքից ադրբեջանցի տասը զինծառայողների դիերի դուրսհանման ֆոտոապացույցներ. Հովհաննիսյան
Այս պահին ֆոտոապացույցներով ունենք ՀՀ տարածքից Ադրբեջանի ԶՈւ տասը դիակի դուրսհանում, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Բացի դա, հաշվենք, որ կան տեղանքներ, որտեղից հանված չեն, ինչու չէ, նաև բոլոր զոհվածները չէ, որ մնացել են դաշտում, բնականաբար, շատ զոհեր կարող էին իրենց հետ տանել, ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, լինում են վիրավորներ, որ հետ քաշվելուց են զոհվում», - ասաց նա։
Հովհաննիսյանն ասաց, որ զգալի թվով կորուստներ է կրել 100 հոգանուց ադրբեջանական խումբը: Կորուստները կարող են հասնել 20-25-ի: