16/07/2020 21:18
Բավական ծանր օր ենք ունեցել, 30 տարվա ընթացքում առաջին անգամ պատսպարվել ենք ԱԹՍ-ներից. Տավուշի մարզպետ
Բավական ծանր օր ենք ունեցել, Իջևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Հիմնականում թիրախավորվել են Բերդ համայնքի բնակավայրերը՝ Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը։ Այսօրվա առանձնահատկությունն այն էր, որ քաղպաշտպանությունը և պատսպարումը յուրահատուկ էր ու առանձնահատուկ 30 տարիների ամբողջ պատմության ընթացքում։ Օրվա երկրորդ կեսին քաղպաշտպանությունը և պատսպարումը հիմնված էր անօդաչու թռչող սարքերից պատսպարվելու պահանջի վրա», - ասաց Հայկ Չոբանյանը։
Մարզպետի խոսքով՝ եթե հրետակոծությունների ժամանակ հնարավոր է դիտարկել, թե թշնամին որտեղ է, այս պարագայում թիրախավորված է եղել ամբողջ տարածաշրջանը։
«Ցավոք, Չինարիում վիրավորին օգնություն ցույց տալիս խոցվել է մեքենա», - ասաց Չոբանյանը։