16/07/2020 13:24
Ադրբեջանական կողմի զինտեխնիկայի կորուստները կարող են մոտենալ 1-2 տասնյակի. Արծրուն Հովհաննիսյան
Հստակ գնահատական չենք կարող տալ, թե ադրբեջանական կողմը տեխնիկայի ինչ կորուստներ ունի, լրագրողների հետ հանդիմանն ասաց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
«Դիտարկվող կորուստները կարող են մոտենալ 1-2 տասնյակի, բայց հստակ չեմ կարող ասել, սպասենք հակառակորդի հաստատմանը, թեև գիտենք նրանց ստելու աստիճանը», - ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ գիշերվա ընթացքում տեղի ունեցած գործողությունների հետևանքով հայկական կողմը վիրավորներ չունի։
«Ինչ վերաբերում է նախորդ օրվա ընթացքում վիրավորվածներին, նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 5-ի վիճակը՝ միջին ծանրության է, մյուսների վիճակը թեթև է», - տեղեկացրեց Հովհաննիսյանը։