16/07/2020 15:33
Հայաստանն ու Ղազախստանը ստորագրել են նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր
Հուլիսի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը և Ղազախստանի էներգետիկայի նախարար Նուրլան Նոգաևը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը:
Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը: