16/07/2020 10:53
Ադրբեջանը սխալ հաշվարկ է արել. մեր բանակը գործել է շատ հստակ և գրագետ. Հարությունյան
Այսօր Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել Արցախյան հարցը լուծել ոչ թե բանակցային, այլ՝ ռազմական ճանապարհով: Դա իրենց ռազմավարությունն է, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Ադրբեջանը խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը: Սակայն նրանք սխալ հաշվարկ են անում: Մեր բանակը գործել է շատ հստակ և գրագետ՝ հակառակորդին ստիպելով լռել և կորուստներ ունենալ», - ասաց բանախոսը:
Անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներին և հակահայկական կոչերին՝ Վաղարշակ Հարությունյանը նկատեց՝ հատկապես վերջինի համար հիմք է ծառայում Թուրքիայի վարած քաղաքականությունը:
«Թուրքիան արջի ծառայությունէ մատուցում Ադրբեջանին, պատերազմ հրահրում՝ փորձելով լուծել նեոօսմանիզմի իր ծրագրերը», - ասաց նախկին նախարարը: