16/07/2020 13:13
Ադրբեջանական ԶՈՒ հատուկ նշանակության 100 զինծառայող հրետանու կրակի աջակցությամբ փորձել է հարձակվել «Անվախ»-ի ուղղությամբ. կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան
24-ժամյա զինադադարից հետո ադրբեջանական ստորաբաժանումները շարունակել են իրենց հարձակողական գործողությունները, Իջևանում հրավիրված ճեպազրույցում լրագրողներին ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո ադրբեջանական ԶՈՒ հատուկ նշանակությամբ ստորաբաժանումների 100 զինծառայողներ հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել «Անվախ»-ի ուղղությամբ։ Մեր տղաների գործողությունների արդյունքում նրանք հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։