16/07/2020 17:35
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 198 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2500 նոր դեպք, մահացել է 198 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2500 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 267 061 մարդ, ապաքինվել՝ 230 608-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 13 608-ի: