16/07/2020 20:16
Պալերմոյում տեղացել է 200 տարվա մեջ ամենաուժեղ անձրևը (Տեսանյութ)
Իտալական Սիցիլիա կղզու Պալերմո քաղաքում տեղատարափ անձրևներ են: Դրանք ամենաուժեղն են վերջին 200 տարվա ընթացքում, հայտարարել է քաղաքապետ Լեոլուկի Օռլանդոն:
Պալերմոյի քաղաքապետը նաև նշել է, որ ոչ ոք նման անձրև չէր կանխատեսել, ուստի իշխանությունները փոթորկի նախազգուշացում չեն տվել:
Քաղաքի որոշ մասերում ջրի մակարդակը հասել է մեքենաների տանիքներին: Առնվազն երկու մարդ է մահացել: Փրկարարները մեքենաներից տարհանել են մարդկանց: