16/07/2020 19:49
ՌԴ ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունն աշխատում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ․ Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հավանական հանդիպման մասով դեռևս տեղեկատվություն չկա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե ԱԳ նախարարների միջև հանդիպման մասով համաձայնություն լինի, մենք կտեղեկացնենք լրատվամիջոցներին։ Այս պահի դրությամբ նման տեղեկատվություն չկա», - ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ իրավիճակի հետագա էսկալացիան կանխելու և իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։