16/07/2020 15:06
Պատմությունը կրկնվեց. Յաշմայի բրիգադը կրկին մեծաթիվ կորուստներ կրելով՝ վերածվում է անմարտունակ ստորաբաժանման․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի Յաշմայի (052) հատուկ նշանակության բրիգադը 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ստացած մեծաքանակ կորուստների արդյունքում անմարտունակ էր դարձել, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Վերջին տարիներին ոչ մի լուրջ մարտական գործողության չէր մասնակցել՝ վերականգնման/համալրման/ուսուցման փուլում էր։
Պատմությունը կրկնվեց, ապրիլյանից 4 տարի անց, Յաշմայի բրիգադը կրկին մեծաթիվ կորուստներ կրելով՝ վերածվում է անմարտունակ ստորաբաժանման», - գրել է նա։