16/07/2020 17:25
Բոլթոնը չի բացառել Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառել, որ նախագահի ընտրություններից առաջ «հոկտեմբերյան անակնկալ» կարող է դառնալ պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նոր հանդիպումը:
«Կարծում եմ, որ այսպես կոչված «հոկտեմբերյան անակնկալները» շատ հնարավոր են: Հնարավոր է տեղի ունենա Կիմ Չեն Ընի հետ չորրորդ հանդիպումը: Չեմ կարծում, որ ինչ-որ դրամատիկ բան տեղի կունենա Չինաստանի առումով: Քանի որ չեմ մտածում, թե նախքան նախագահի ընտրությունները կստորագրվի արտաքին առևտրի վերաբերյալ կարևոր համաձայնագիրը: Մինչև նախագահի ընտրությունները դեռ չորս ամիս կա և դեռ շատ բան կարող է տեղի ունենալ», - ասել է Բոլթոնը՝ ճապոնական «Նիկկեյ» թերթին տված հարցազրույցում: