16/07/2020 10:30
Թուրքիայում հետախուզական oդանավի կործանման հետևանքով զոհվել է յոթ մարդ
Թուրքիայի արևելքում հետախուզական օդանավ է կործանվել, որի հետևանքով զոհվել է անվտանգության յոթ աշխատակից, հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին:
Նրա խոսքով՝ զոհվածների թվում եղել է երկու օդաչու:
Հաղորդվում է, որ օդանավը վթարի է ենթարկվել Վան նահանգում Արթոս լեռան մոտակայքում՝ 2.2 հազար մետր բարձրության վրա:
Տեղական հեռուստաալիքների համաձայն, օդանավը հետախուզական և դիտորդական աշխատանքների համար տեղական ժամանակով ժամը 18: 34-ին դուրս է եկել Վան Ֆերիտ Մելեն օդանավակայանից, անձնակազմի հետ կապը կորել է մոտ 22: 45-ին: