16/07/2020 21:15
Էլի կան տարածքներ, որտեղ ադրբեջանական ԶՈւ զինծառայողների դիակներ են. Արծրուն Հովհաննիսյան
Կեսօրից հետո ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային անօդաչու թռչող սարքեր, հարվածներից մեկով վիրավորում է ստացել քաղքացիական բնակիչ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյնաը։
«Հետո օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները, մյուս հարվածը հասել է ԱԻՆ մեքենային, բարեբախտաբար, աշխատակիցները չեն տուժել», - ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ օրվա ընթացքում ՀՀ ԶՈՒ-ն թույլ է տվել ադրբեջանական կողմին նախօրեին գիշերից մնացած իրենց զինծառայողների դիերը դուրս հանել տարածքից։
«Սա միակ տարածքը չէ, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների դիակներ», - ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում ՀՀ զինված ուժերի կողմից։
Հովհաննիսյանն ընդգծեց նաև, որ ՀՀ ԶՈւ կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին։