16/07/2020 16:55
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 167 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 167 մարդ:
Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 11 937 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6428 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 752 797 դեպք:
Մեկ օրում ապաքինվել է 8443 մարդ, ընդհանուր առմամբ՝ 531 692 պացիենտ: