16/07/2020 22:32
Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին ու աղոթում վիրավոր զինվորների համար. Հենրիխ Մխիթարյան
Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Ցանկանում եմ զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:
Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին։
Ձեր հետ եմ: Հենո», - գրել է Մխիթարյանը։