17/07/2020 20:10
Ռումինիայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 35,8 հազարը
Ռումինիայում մեկ օրում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 799-ով՝ հասնելով 35 802-ի, համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 1988 մարդ, հայտնում է Digi 24-ը՝ հղում անելով Ռումինիայի նախարարների կաբինետում ձևավորված ճգնաժամային խմբին:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին վարակի 35 003 դեպքի մասին, որոնցից 1971-ը՝ մահացու ելքով:
«Այսօրվա դրությամբ Ռումինիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 35 802 դեպք: Ընդհանուր առմամբ, Ռումինիայում մահացել է կորոնավիրուսով վարակված 1988 մարդ», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, իշխանությունները նշում են, որ հիվանդանոցներից դուրս է գրվել մոտ 24,6 հազար պացիենտ: