17/07/2020 10:31
Twitter-ի մոտ 130 օգտահաշիվ ցանցահենների հարձակման է ենթարկվել
Անցյալ շաբաթ Twitter սոցիալական ցանցում մոտ 130 օգտահաշիվ կոտրվել է, ասվում է ընկերության աջակցության ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Twitter- ը նախազգուշացրել էր, որ որպես զանգվածային հակերության դեմ պայքարի մաս՝ արգելափակում է բոլոր օգտահաշիվները, որոնք փորձել են փոխել իրենց գաղտնաբառը 30 օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, ընկերությունը չունի տվյալներ, որ գաղտնաբառերն իսկապես գողացվել են:
Նշվում է, որ ընկերության մասնագետները աշխատում են հաշիվների տերերի հետ, որոնք տուժել են հաքերային հարձակումներից: Twitter-ում ցանկանում են պարզել՝ արդյոք ցանցահենները հասանելիություն ստանալ «հանրայնացմանը ոչ ենթակա տեղեկատվությանը»: