17/07/2020 15:56
Պուտինը և ՌԴ Անվտանգության խորհրդի անդամները հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության պատրաստակամության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը, հայտարարել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Խիստ անհանգստություն է արտահայտվել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, ընդգծվել է կողմերի միջև հրադադարի պահպանման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդության պատրաստակամությունը», - ասել է Պեսկովը: