17/07/2020 13:54
Ռուսաստանում հայտարարել են զորքերի անսպասելի ստուգման մասին
Վլադիմիր Պուտինը հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերի անակնկալ ստուգում է հայտարարել, հայտնել են Պաշտպանության նախարարությունից:
Նախատեսվում է գնահատել երկրի հարավ-արևմուտքում անվտանգությունն ապահովելու նրանց կարողությունը և «Կովկաս 2020» զորավարժություններին պատրաստվելու մակարդակը, որոնք տեղի կունենան սեպտեմբերին:
Դա անելու համար ներգրավվել է ավելի քան 149 հազար մարդ և ավելի քան 26,8 հազար միավոր տեխնիկա, ասել է պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն՝ գերատեսչության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:
«Ստուգման ընթացքում նախատեսվում է զորքերի հետ անցկացնել մարտավարական մակարդակի 56 վարժանքներ, ստուգումներին ընթացքում տեղի կունենա 35 ուսումնական դասընթաց և ուսումնավարժանք, Սև և Կասպից ծովերի ջրերում ծովային վարժանքներ՝ տարբեր տեխնիկաների ներգրավմամբ», - ասել է նա:
Բացի այդ, ստուգում կանցկացվի կենտրոնական ենթակայության առանձին ստորաբաժանումներում: