17/07/2020 12:45
Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության համար չի դիմել. Շավարշ Քոչարյան
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չի դիմել օգնության համար, «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների առնչությամբ ՀԱՊԿ արձագանքին:
«ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ, եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է», - ասել է Քոչարյանը: