17/07/2020 19:32
Ջոնսոնը հույս ունի, որ մինչև Սուրբծննդյան տոներ Մեծ Բրիտանիան կվերադառնա նորմալ կյանքի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ակնկալում է, որ երկիրը մինչև Սուրբծննդյան տոներն ամբողջությամբ կվերադառնա բնականոն կյանքի, որը դադարել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
«Օգոստոսի 1-ից մարզական կենտրոնները, բոուլինգի ակումբները, սահադաշտերը, խաղատները կկարողանան վերսկսել աշխատանքը: Կոսմետոլոգները ևս կկարողանան աշխատել: Գիշերային ակումբները և երեխաների խաղերի կենտրոնները պետք է մնան փակ, ցավոք», - ասել է Ջոնսոնը:
«Թույլատրվում են նաև մինչև 30 մարդու մասնակցությամբ հարսանեկան արարողությունները՝ անվտանգության միջոցառումների պահպանմամբ», - նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: