17/07/2020 19:41
Իրանի ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան Բեխբեխան քաղաքում
Ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան Իրանի հարավ-արևմուտքի Բեխբեխան քաղաքում, հայտնել է իրավակարգի տեղական ուժերի ղեկավար Մոհամադ Ազիզին:
Ըստ նրա՝ «Բեխբեխանի ոչ մեծ թվով բնակիչներ կոչից հետո» հինգշաբթի երեկոյան հավաքվել էին քաղաքի հրապարակներից մեկում, որպեսզի բողոք հայտնեն երկրում ստեղծված տնտեսական իրադրության առնչությամբ:
«Սկզբում ոստիկանությունը փորձել է մարդկանց համոզել ցրվել, սակայն նրանք դա չեն արել՝ սկսելով բացականչել դավադիր կարգախոսներ, ուստի ոստիկանությունն ինքն է նրանց ցրել», - Ազիզին հայտնել է IRNA գործակալությանը:
Նա ավելացրել է, որ ամեն բան ավարտվել է առանց նյութական վնասի և առանց տուժածների, իսկ այժմ քաղաքում հանգիստ իրավիճակ է: