17/07/2020 17:21
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 183 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2379 նոր դեպք, մահացել է 183 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2379 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 269 440 մարդ, ապաքինվել՝ 232 873.-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 13 791-ի: