17/07/2020 18:56
ԵԽԽՎ համազեկուցողները Երևանին և Բաքվին կոչ են անում թույլատրել ԵԱՀԿ դիտորդները վերադարձը տարածաշրջան
ԵԽԽՎ մոնիթորինգի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախը և Ռոջեր Գեյլը կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել խաղաղ բանակցությունները։
«Մենք անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերի կապակցությամբ։ Մենք հիշեցնում ենք երկու երկրներին էլ, որ խաղաղությունը խթանելն այն պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են Եվրոպայի խորհրդի անդամակցության ժամանակ: Հետևաբար, մենք նրանց կոչ ենք անում ցուցաբերել անհրաժեշտ զսպվածություն և զերծ մնալ բորբոքող հռետորաբանությունից», - ասված է նրանց հայտարարության մեջ։
«Մենք նաև կոչ ենք անում երկու երկրներին վերսկսել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հուլիսի 15-ին համանախագահների նշված կարգով. խաղաղության գործընթացին նպաստող մթնոլորտի ստեղծում, բանակցությունների վարում և թույլ տալ, որպեսզի ԵԱՀԿ դիտորդները վերադարնան տարածաշրջան», - եզրափակել են նրանք: