17/07/2020 13:59
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 186 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 186 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 12 123 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6406 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 759 203 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 7681 մարդ՝ ընդհանուր առմամբ, 539 հազար պացիենտ: