17/07/2020 11:56
Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է, և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում. ՊՆ
Վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Հայտարարության մեջ նշված է.
«Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի,դա հակառակորդի հերթական, կեղծ,ապատեղեկատվությունն է:
Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»: