17/07/2020 21:27
Հայաստանի ԶՈւ մեծաքանակ ուժեր կներգրավվեն Ռուսաստանում մեկնարկած խոշոր զորավարժություններին
Հայաստանի Զինված ուժերը կներգրավվեն այսօր Ռուսատանում հայտարարված զորավարժություններում, որին մասնակցում են Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգների զորքերը։
«ՀՀ Զինված ուժերը ռուսական զորքերի հետ, մասնավորապես, 102-րդ բազայի հետ ընթացիկ զորավարժությունների շրջանակում ունեն համատեղ միջոցառումներ՝ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում», - այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, 102-րդ ռազմաբազայի հետ այդ մեծ զորավարժությունների ընթացքում ՀՀ Զինված ուժերից կներգրավվեն բավականին մեծ ուժեր, մոտավորապես մեկ գնդին հավասար՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային զորքեր։