17/07/2020 18:20
Թայլանդի Թագավորության Միջուկային հետազոտությունների իստիտուտի համար «ՆԻԻԷՖԱ» ընկերության պատրաստված СС-30/15 ցիկլոտրոնն ուղևորվել է դեպի տեղակայման վայր
Հուլիսի 15-ից 17-ը «ՆԻԻԷՖԱ» ԲԸ հարթակում իրականացվել է СС-30/15 իզոխրոնային ցիկլոտրոնի բաղկացուցիչ սարքավորումների բեռնումը։ 120 տոննա ընդհանուր կշռով 9 կոնտեյներ ուղևորվել է դեպի թայլանգական Նակխոն Նայոկ նահանգ, որտեղ «Ռուսատոմ Հելսքեա»ԲԸ-ն և Kinetics Corporation Ltd ընկերությունը Թայլանդի Թագավորության Միջուկային հետազոտությունների իստիտուտի պատվերով կառուցում են ցիկլոտրոնա-ռագիոքիմիքկան համալիր։
Պրոտոնների մինչև 30ՄեՎ էներգիայով СС-30/15 ցիկլոտրոնը՝ համալիրի առանցքային մասն է, որը նախատեսված է միջուկային բժշկության զարգացման և գիտական հետազոտությունների անցկացման համար։ Բեռնումն իրականացվել է ընդունման-հանձնման հաջող փորձարկումներից և պահանջվող բոլոր բնութագրերի հաստատումից հետո։
***
«Ռոսատոմի» մասին
«Ռոսատոմ»-ը աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով. Ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական կորպորացիայի ռազմավարությունն է ՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:
«Դ․Վ․ Եֆրեմովի ակվ․ ՆԻԻԷՖԱ» բաժնետիրական ընկերությունը (ՆԻԻԷՖԱ» ԲԸ)
«Ռոսատոմ» Պետկորպորացիայի ձեռնարկություն, ատոմային և միջուկային ֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի, առողջապահության, ճառագայթային և էներգետիկ տեխնոլոգիաների, ինտրոսկոպիայի ոլորտներում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար էլեկտրաֆիզիկական կայանների և համալիրների ստեղծման Ռուսաստանի նախագծա-կոնստրուկտորական և արտադրական կենտրոն է։
Ինստիտուտում ստեղծած կայանները հաջողությամբ շահագործվում են բազմաթիվ գիտական հաստատություններում և արդյունաբերական ձեռնարկություններում՝ Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Բուլղարիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, Կուբայում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, ԿԺԴՀ-ում և Հարավային Կորեայում։
Ռուսաստանի միջուկային բնագավառի 75-ամյակը
2020 թ-ին լրանում է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 75 տարին: Ռուսաստանը եղել և մնում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման առաջատարը: 1954 թ-ին ռուս գիտնականները գործարկել են առաջին ատոմակայանը, իսկ այսօր Ռոսատոմն արդեն ունի վերջին սերնդի 3+ երեք կայան: Դարի երեք քառորդի ընթացքում, Ռուսաստանի միջուկային արդյունաբերության շնորհիվ, միջուկային էներգաբլոկները հայտնվել են շատ երկրներում, և այսօր Ռոսատոմն իր արտաքին պորտֆելով առաջատարն է:
Աշխարհում միակ միջուկային սառցահատային նավատորմը, արագ նեյտրոններով աշխատող ամենահզոր ռեակտորը, ներդրումը թվայնացման մեջ, միջուկային բժշկություն. և այս ամենը Ռոսատոմն է: