17/07/2020 10:53
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 34 001 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 442-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 22 492 (+561) մարդ, այս պահին բուժվում է 10 692 (-140):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 817 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 620 (+13), այլ պատճառներով՝ 197 (+8):
Մեկ օրում մահացել է 21 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 53 (տղամարդ), 51 (տղամարդ), 64 (տղամարդ), 70 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 73 (կին), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 49 (տղամարդ), 62 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։