17/07/2020 16:13
«Մաեստրո» խորագրով վարպետաց դասը կվարի միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Ջոնաթան Ռուզմանը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց հերթական դասը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ ժամը 18.00‚ այն կվարի միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Ջոնաթան Ռուզմանը։
Ջոնաթան Ռուզմանը արժանացել է բարձր գնահատանքի աշխարհի առաջատար դիրիժորների կողմից, որոնց թվում են Վալերի Գերգիևը, Սակարի Օրամոն, Էսա-Պեկա Սալոնեն։
Նա ելույթ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի հետ‚ այդ թվում՝ Մարինյան թատրոնի նվագախմբի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ֆիննական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ անվճար միանալու այս վարպետաց դասին։ Վարպետաց դասի լեզուն անգլերենն է։