17/07/2020 14:11
Ցանկացած հարձակում Հայաստանի վրա կկասեցվի. այդպես եղել է միշտ, այդպես կլինի միշտ. Գարիկ Մարտիրոսյան
Հաղորդավար, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին։
«Մեծ անհանգստությամբ հետևում եմ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի իրադարձություններին: Հայաստանի այս հրաշալի տարածքն իմ հայրենիքն է: Հենց Տավուշից են հայրական կողմի իմ բոլոր նախնիները: Մի քանի օր այնտեղ մարտեր էին: Հավերժ հիշատակ զոհվածներին։
Մի բան էլ. դադարեք սադրել հայոց բանակին: Դադարեցրեք «հայկական ագրեսիայի» մասին կեղծ ապատեղեկատվությունը: Ցանկացած հարձակում Հայաստանի վրա կկասեցվի: Այդպես եղել է միշտ, այդպես կլինի միշտ: Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է», - «Ինստագրամ»-ի իր էջում գրել է Մարտիրոսյանը: