17/07/2020 11:43
Հայաստանի սահմանները պաշտպանող զինվորների կողքին ենք. Յուրա Մովսիսյան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն իր աջակցությունն է հայտնել հայ զինվորին։
«Կանգնած ենք մեր զինվորների կողքին, որոնք խիզախորեն պաշտպանում են Հայաստանի սահմանները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մովսիսյանը։
Զինվորներին զորակցության մասին երեկ հայտնել էր նաև ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին ու աղոթում վիրավոր զինվորների համար»,- գրել էր Մխիթարյանը։