18/07/2020 11:12
Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող նշանակել, որ մարտերը տեղափոխվել են Արցախ. Արծրուն Հովհաննիսյան
Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող նշանակել, որ մարտերը տեղափոխվել են Արցախ, Իջևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Արցախի ուղղությամբ առանց այս մարտերի էլ պարբերաբար ԱԹՍ-ներ խոցվում են, բայց արդյոք սա նշանակում է, որ մարտերը չեն տեղափոխվի Արցախի սահման... դա ցուցիչ չի, բայց ամեն դեպքում դա բացառել էլ չի կարելի», - ասաց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է այս գիշեր Զանգակատան ուղղությամբ հնչած կրակոցներին, Հովհաննիսյանը նշեց, որ դրանք եղել են այդ ուղղությամբ տեղակայված մեր մարտական հենակետերի և ոչ թե բնակավայրի ուղղությամբ: