18/07/2020 10:50
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք, մահացել է 15 մարդ
Հայաստանում հուլիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 34 462 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 461-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 23 123 (+631) մարդ, այս պահին բուժվում է 10 507-ը (-185):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 832 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 631 (+11), այլ պատճառներով՝ 201 (+4):
Մեկ օրում մահացել է 15 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում ենք, որ պացիենտները եղել են 53 (կին), 53 (կին), 68 (տղամարդ), 88 (տղամարդ), 64 (կին), 74 (կին), 59 (կին), 62 (տղամարդ), 92 (կին), 69 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։
Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։