18/07/2020 21:09
Ամբողջ օրվա ընթացքում բնակավայրերի ուղղությամբ որևէ հրետակոծություն չի եղել. Հայկ Չոբանյան
Այսօր հայ-ադրբեջանական սահմանին խաղաղ է եղել, ամբողջ օրվա ընթացքում որևէ հրետակոծություն չի եղել բնակավայրերի ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալ իրենց առօրյա աշխատանքին։ Երեկ օրվա ընթացքում մենք ավարտել ենք բոլոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ ջրագծերի վերականգնումը», - ասաց Հայկ Չոբանյանը։