18/07/2020 11:32
Բրազիլիայում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 34 հազար նոր դեպք
Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրոսի դեպքերի թիվն ավելացել է 34 177-ով, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից:
Վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2 046 328-ի:
Համավարակի սկսվելուց ի վեր Բրազիլիայում մահացել է 77 8551 մարդ, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 1163 մահ:
Ապաքինվել է 1 321 036 պացիենտ:
Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում COVID-19-ով վարակվածության և մահերի թվով: