18/07/2020 12:59
Ինդոնեզիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, ավելի քան 3 հազար մարդ ստիպված է եղել փախչել տներից, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով աղետների ազգային կառավարման ներկայացուցիչ Ռադիտիա Ջiաթիին:
Բացի այդ, 16 մարդ դեռ անհետ կորած է համարվում: Նաև լուրջ տուժել են տները և ենթակառուցվածքները:
Նրա խոսքով՝ գործողությանը մասնակցում է 359 փրկարար: Քանի որ ցեխի և ավազի ուժեղ հոսքերը հեղեղել են ավելի քան 4000 տուն, ավելի քան 3000 բնակիչ ապաստան է գտել մի քանի կետերում: